«Գայանե», «Պոետիկ սիմֆոնիան», «Սպարտակ». 1903թ. հունիսի 6-ին ծնվել է Արամ Խաչատրյանը
Թիֆլիսի մոտակայքում գտնվող Քոջորիում, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում, 1903 թ. հունիսի 6-ին ծնվեց հայ անվանի երաժիշտ, աշխարհահռչակ կոմպոզիտո Արամ Խաչատրյանը: 1913թ. նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։
1915թ. Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
1921թ. Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
1929թ. Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և ներկայացնում իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։
1939թ. Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։
1936-1947թթ. նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946թ. «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թ. «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թ.՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը ։ 1950թ. նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր' բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս,Հեմինգուեյ, Չապլին, Դալի։
50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
1956թ. դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է Երևանի' Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: