Պիկասոյի 17-ամյա սիրուհին
1927 թ. Պիկասոն հանդիպում է 17-ամյա Մարի-Թերեզ Վոլտերին և գաղտնի սիրային կապի մեջ է մտնում նրա հետ։ Պիկասոյի ամուսնությունը Խոխլովայի հետ շուտով ավարտվեց բաժանմամբ, բայց ոչ ամուսնալուծությամբ, քանի որ ամուսնալուծության դեպքում ֆրանսիական դատարանը Պիկասոյից պահանջում էր, որ նա կիսի իր ունեցվածքը։ Իսկ Պիկասոն դա չէր ցանկանում։ Նրանք մնացին ամուսնացած մինչև Խոխլովայի մահը՝ 1955 թ.:
Պիկասոն շարունակում էր գաղտնի հարաբերությունների մեջ մնալ Մարի-Թերեզ Վոլտերի հետ և նրանից մի դուստր ունեցավ՝ Մայան։ Մարի-Թերեզը ապրում էր այն հույսով, որ Պիկասոն մի օր կամուսնանա իր հետ։
Պիկասոյի մահից հետո նա կախեց իրեն, այդպիսով վերջ դնելով իր կյանքին։ Պիկասոն ամուսնացել է երկու անգամ և ունեցել է չորս երեխա երեք կանանցից։