Պուտինից հաճելի նամակ եմ ստացել. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած նամակը «հաճելի նամակ» է անվանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով USA Today-ին:
«Շատ հաճելի նամակ՝ Վլադիմիր Պուտինից: Նրա մտքերն այնքան ճիշտ են»,-ասել է Թրամփը և հույս հայտնել, որ ռուսական և ամերիկյան կողմերը չեն դիմի այլընտրանքային տարբերակի և կպահպանեն նամակագրական կապ:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Նոր տարվա կապակցությամբ: