Անկարայում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել տոնական օրերին
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել ամանորյա տոների ժամանակ և խնդրում խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ ծայրահեղական խմբավորումները շարունակում են ակտիվորեն հարձակումներ իրականացնել ամբողջ Թուրքիայով, այդ թվում՝ այն շրջաններում, որտեղ հաճախ են ԱՄՆ ևալ երկրների քաղաքացիներ լինում։ ԱՄՆ քաղաքացիները պետք է հիշեն այդ մասին հանրային վայրեր այցելելիս եւ ամանորյա միջոցառումներին մասնակցելիս»,-գրված է դեսպանական կայքում զետեղված հայտարարությունում:
Ամերիկացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս զերծ մնալ մարդաշատ վայրեր գնալուց, հատկապես այն վայրեր, որտեղ օտարերկրացիներ շատ են լինում: