ԱՄՆ-ում հաքերը հայտնել է ՀԴԲ-ի կայքէջը կոտրելու մասին (լուսանկար)
«Le4ky» մականունով հաքերը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ կոտրել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կայքէջը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Մի քանի նախադասություններում հաքերը պատմել է, թե ինչպես է հայտնաբերել և օգտագործել պարունակությունը կառավարող համակարգի «անցքը»:
Ապացույցի համար «Le4ky»-ն թվիթերում հրապարակել է իր խոսքերը հաստատող սքրինշոթեր:
«Շարունակելի»,- խոստացել է նա:
Ամերիկյան գերատեսչությունները դեռևս չեն արձագանքել «Le4ky» -ի հայտարարությանը:
https://t.co/IRhqdQjNbp CMS Exploited, files in view - PasswordResetTool.py, product permissions, setup file. More coming soon #FBI #PWNED pic.twitter.com/3zpCvl652k
— CyberZeist (@cyberzeist2) 22 декабря 2016 г.