Բելլա Հադիդն ու Քենդալ Ջենները տարվա մոդելներ են ճանաչվել
«Models.com» պարբերականը Բելլա Հադիդին և Քենդալ Ջեններին տարվա մոդելներ է ճանաչել: Հադիդը հաղթել է քվեարկության ժամանակ, որին մասնակցում էին նորաձևության աշխարհի ներկայացուցիչներ, իսկ Ջեններին ընտրել են ընթերցողները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լավագույն մանեկեններ են ճանաչվել Ջորդան Բարրեթը և Ֆրանցիսկո Լաչովսին (համապատասխանաբար մոդայի աշխարհի ներկայացուցիչների և ընթերցողների ընտրություն):
Սոցիալական ցանցերի աստղեր են ճանաչվել Ջիջի Հադիդն ու Էմիլի Ռատակովսկին կանանց շրջանում, Ջորդան Բարրեթն ու Լաքի Բլյու Սմիթը՝ տղամարդկանց: