Բիլ Գեյթսը «Գաղտնի Սանտա» է դարձել
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Սանտա Կլաուս է դարձել: Այս մասին գրում է Mir24.tv-ն:
Բիլ Գեյթսը մասնակցել է հատուկ «Գաղտնի Սանտա» ինտերնետ-ակցիային:
Տոնական ակցիայի պայմանագրի համաձայն՝ պորտալից օգտվողների համար վիճակահանություն է տեղի ունենում, որի ընթացքում պարզվում է, թե ով ում համար պետք է Սուրբ Ծննդյան առթիվ նվեր պատրաստի: Արդյունքում Գեյթսը նվեր էր պատրաստել Ալիսիա անունով մի աղջկա:
Միլիարդատերն առաջադրանքին ամենայն լրջությամբ էր մոտեցել: Նա ընտրել էր խաղալիք թուր, վիդեոխաղեր, խոհարարական գիրք և տաք հագուստ: Նաև նվերների մեջ էին մտնում Գեյթսի սիրած 3 ֆիլմերն ու միլիարդատիրոջ ձեռքով գրված մի նամակ:
Նշենք, որ Բիլ Գեյթս այս նախագծին մասնակցում է արդեն 4-րդ անգամ: