Ամերիկուհին ամուսնու մարմինը գտել է «Find My iPhone» հավելվածի օգությամբ (լուսանկարներ)
Կալիֆոռնիայի բնակչուհին մահացած ամուսնու մարմինը հայտնաբերել է «Find My iPhone» հավելվածի օգնությամբ: Այս մասին հաղորդում է բրիտանական Dailymail-ը:
Այն բանից հետո, երբ երեկոյան 49-ամյա Ջեյշ Փեթելը տուն չվերադարձավ, նրա կինը, վատ կանխազգացողությամբ դիմեց ոստիկանություն: Հաջորդ օրն առավոտյան որևէ տեղեկություն չստանալուց հետո կինը որոշում է օգտագործել կորած «iPhone»-ները հայտնաբերող հավելվածը, որն էլ հայտնաբերում է ամուսնու հեռախոսը 92-րդ մայրուղուց:
Կեսօրին կինը հայտնաբերում է Փեթելի մարմինը և անմիջապես հայտնում փրկարարական ծառայություն:
Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին: Տեղի ունեցածի գործով քննություն է տարվում: