Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդին սպառնում է հորը
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը ծանր է հատկապես նրանց երեխաների համար: Նրանց ավագ որդին գտնվում է սեռահասունության դժվարին փուլում, իսկ ծնողների բաժանման փաստը առավել ծանր իրադրություն է ստեղծել նրա համար:
Ուստի նա կարող է շատ ավելի անադեկվատ լինել և անհավասարակշիռ: Տղան բացասաբար է տրամադրված հատկապես հոր հանդեպ: Նա չի կարողանում ներել հորը, երբ ինքնաթիռում հարբած դերասանը իր հետ կոպիտ է վարվել, հրել է նրան, ծաղրել է ու կոպտել:
Տղան շատ է վիրավորված այդ իրադրության մեջ չեզոք դիրք գրաված հորից: Նա հրապարակել է մի տեսահոլովակ, որտեղ վիրավորում է Բրեդ Փիթին` անվանելով նրան բռնակալ: Անջելինա Ջոլին պաշտպանում է որդուն` ավելի սրելով իր և նախկին ամուսնու հարաբերությունները: