Արվեստագետները բողոքում են Թրամփի ընտանիքից
Նյու Յորքում արվեստագետների մի խումբ բողոքում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Արվեստագետները գտնում են, որ նա արժանի չէր նման բարձր պաշտոնի: Նրա խոսքն ու վարվելաձևը անհամապատասխան են այդ պաշտոնին:
Սակայն արվեստագետները նկատի ունեն ոչ միայն նախագահին, այլև նրա դստերը ու նրա հրապարակած լուսանկարները: Իրենց հայտարարություններում դիմել են ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ նրա դստերը՝ խնդրելով հանել ոչ պատշաճ լուսանկարները: Այս խումբը հայտարարություններ է տարածել երկուշաբթի օրը:
Արվեստագետները չեն ցանկանում որևէ կապ ունենալ այսպիսի ընտանիքի հետ, որը նոր է հայտնվել Սպիտակ տանը և պատշաճ վարք չի դրսևորում: «Մենք չենք հանդուրժի ռասիզմը, հակասեմիտականությունը, հոմոֆոբիան, հատկապես Սպիտակ տանը», - ասվել է խմբի պաշտոնական կայքում: Այս պայքարը ղեկավարում է Ջոնաթան Հորովիցը: Արվեստագետ Ալեքս դա Կուրտը, որը Իվանկայի լուսանկարներից մեկի մեջ է հայտնվել, նշում է, որ իրեն հաճելի չէ Թրամփի դստեր հետ նկար ունենալը: Նա ամաչում է, որ գտնվում է Թրամփի դստեր կողքին: