Թուրքիայում փերբակալվել է քրդամետ կուսակցության փոխխոսնակը
Թուրքիայում ձերբակալվել է Խորհրդարանի քրդամետ «Ժողովրդավարություն» կուսակցության փոխխոսնակ Փերվին Բուլդանը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության մամուլի ծառայությունը:
Ըստ կուսակցության ներկայացուցիչների` Բուլդանին կալանավորել են իր իսկ տնից:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին ձերբակալել էին նաև Վան քաղաքի քաղաքապետին: Ձերբակալվածը «Ռեգիոնների դեմոկրատական կուսակցությունից» է , որին Անկարան մեղադրում է Քրդական բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: