Քլինթոնին չընտրած կոլեգիայի 4 անդամները կտուգանվեն 1000-ական դոլարով
Վաշինգտոնում Կոլեգիայի այն ընտրողները, ովքեր հրաժարվել են Հիլարի Քլինթոնին ընտրելուց, տուգանվելեն 1000-ական դոլարով։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ հավելելով, որ հրաժարվելու դեպքում վճարները կարվեն դատարանի միջոցով։
Ըստ ԱՄՆ պետդեպի՝ Վաշինգտոնից ընտրողների կոլեգիայի 4 անդամ պետք է 1000-ական դոլար վճարեն այն բանի համար, որ չեն քվեարկել Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը գործակալությանը հաղորդել է, որ ընտրողները 60 օր ժամանակ ունեն տուգանքը վճարելու համար։ Հակառակ դեպքում իրենք պատրաստ են դատարան դիմել։
Համաձայն նահանգի օրենքի՝ ընտրողները, ովքեր 12-ն են և նշանակված են կուսակցության կողմից, պարտավորված են քվեարկել կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին։ Բայց դեկտեմբերի 19-ին միայն 8-ն է ձայնը Քլինթոնին տվել։
Ընտրողների կոլեգիայի քվեարկության արդյունքում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հավաքեց 304 ձայն, Քլինթոնը՝ 227։