Թրամփն իր ինագուրացիային ցանկանում է հասարակ քաղաքացիների տեսնել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրառում է կատարել այն մասին, որ կցանկանար իր երդմնակալության արարողությանը հրավիրել երկրի հասարակ քաղաքացիներին, ոչ թե «Ա» ցուցակի հայտնիների, ինչպես արվում է նման դեպքերում։
Հանրապետականը նաև նշել է, որ շատ հայտնիներ՝ քաղաքական գործիչներ, կինոյի և էստրադայի աստղեր, հասարակական կարկառուն գործիչներ, սատարում էին իր հակառակորդին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններին դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող թեկնածու Հիլարի Քլինթոնին, սակայն դա նրան չօգնեց հաղթանակի հասնել։
«Այսպես կոչված «Ա» ցուցակի հայտնիները տոմսեր են ցանկանում իմ ինագուրացիայի համար, բայց տեսեք՝ ինչ արեցին նրանք Քլիթնոնի համար, ոչինչ։ Ես ցանկանում եմ տեսնել մարդկանց»,- իր էջում գրել է Թրամփը։