Հուսով եմ՝ Թրամփը կտարբերվի նախորդ նախագահներից. Սադամ Հուսեյնի ավագ դուստր
Սադամ Հուսեյնի ավագ դուստրը՝ Ռագադը, CNN-ին հարցազրույց է տվել, որի ժամանակ նշել է, որ մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կտարբերվի նախորդ նախագահներից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Որքանով ես եմ տեսել և նկատել եմ՝ այդ մարդն ունի քաղաքական զգայունության բարձր մակարդակ, ինչը լրջորեն տարբերում է նրան՝ նրա նախորդներից։ Նա նշել է ուրիշի սխալները, հատկապես՝ Իրաքի հարցում, իսկ դա նշանակում է՝ նա գիտի Իրաքում կատարված սխալների մասին ու այն մասին, թե ինչ է պատահել իմ հոր հետ»,- ասել է նա և հավելել, որ երբեք չի դիտել և չի դիտի հոր մահապատժի տեսագրությունը:
Հիշեցնենք, որ Սադդամ Հուսեյնին մահապատժի են ենթարկել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին։