Աստղեր, որոնց անուններն ամենաշատն է շահարկվել ԶԼՄ-ներում՝ 2016 թվականին
Դերասանուհի Անջելինա Ջոլին գլխավորում է այն աստղերի ցանկը, որոնց անուններն ամենաշատ են շահարկվել ԶԼՄ-ներում: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Անջելինա Ջոլիի անունն առավել շատ օգտագործվել է և՛ գործունեության հետ կապված, և՛ հայտնի դերասան Բրեդ Փիթի հետ բաժանման հետ կապված:
Ցանկի 2-րդ հորիզոնականը գլխավորում է Բրեդ Փիթը՝ Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը: Այսպիսով կարելի է ասել, որ արդեն նախկին ամուսնական զույգի անունն առավել շատ է շահարկվել 2016 թվականին տարբեր ԶԼՄ-ներում:
3-րդ հորիզոնականում ոչ պակաս սկանդալային Մադոննան է, ով նաև ըստ «Billboard»-ի ճանաչվել է «Տարվա կին»:
4-րդ հորիզոնականում դերասան Ջոնի Դեպն է, իսկ 5-րդ հորիզոնականում Լեդի Գագան: