Սիրտս խառնում է այդ համարից. մոդել Ջենիս Դիկինսոնը՝ Քիմի և Քանյեի լուսանկարի՝ «Vogue» ամսագրի շապիկին հայտնվելու մասին (լուսանկարներ)
Հայտնի մոդել Ջենիս Դիկինսոնը, ով ոչ մեկ անգամն է հայտնվել հանրահայտ «Vogue» ամսագրի շապիկին սկանդալ է սարքել, մասնավորապես հայտարարելով, որ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը չեն համապատասխանում ամսագրի ստանդարտներին և նրանց՝ շապիկին հայտնվելն անթույլատրելի է:
«Դուք կարծում եք, որ նրանք մոդելնե՞ր են: Քենդել Ջենները երբեք չի կարող ինձ անցնել: Դա նույնն է, ինչ նարինջը համեմատենք խնձորի հետ»,-հայտարարել է նա:
Նա նաև անդրադարձել է 2014 թվականին ամսագրի շապիկին՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի լուսանկարի հայտնվելուն և ասել. «Իմ սիրտը խառնում է այդ համարից: Դա հիմարություն էր: Նրանք մոդելներ չեն: Նրանք ռեալիթի-շոուի աստղեր են: Մոդելի աշխատանքը դժվարին աշխատանք է»: