ԱՄՆ-ում հայտնաբերել են 40 տարի անտառում մնացած 500 հազար եվրո արժողությամբ «Aston Martin» մեքենա (լուսանկար)
ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում հայտնաբերել են 500 հազար եվրո արժողությամբ «Aston Martin» մեքենա, որը 40 տարի առաջ մոռացել էին անտառում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Driver-ին:
Նշվում է, որ ավտոմեքենայի տերը 1970-ական թվականներին այն կայանել էր տներից մեկի մոտ, որտեղ այն մնացել էր մինչև հիմա։
Մեքենան արտադրվել է 1958-1963թթ. Մեծ Բրիտանիայում և մի քանի անգամ մասնակցել է կինոնկարահանումներին, մասնավորապես՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի նկարահանումներին։
Մեքենան աճուրդի է հանվել 500 հազար եվրոյով, սակայն այն լուրջ նորոգման կարիք ունի։