Կառլովին սպանողը կրակել է ծառայողական փամփուշտներով
Թուրք ոստիկան Մերթ Ալթնթաշը, ով դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանեց ռուս դեսպան Անդրեյ Կառլովին, կրակել է անձնական ատրճանակից: Այս մասին հայտնել է հանցագործի ծառայակիցը: Այս մասին գրում է Life.ru-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դա թուրքական «Canik» արտադրության ատրճանակ է եղել:
Միաժամանակ նրա խոսքով հանցագործը ծառայողական փամփուշտներ է օգտագործել: Տղամարդու խոսքով՝ տարեկան 200-ական հատ տալիս են ոստիկաններին:
Ալթնաշի ծառայակիցները հայտնել են, որ սպանության պատճառով ողջ աշխարհն իրենց սկսել է նայել կարծես թշնամիների:
Ինչ վերաբերում է հենց մարդասպանին, ապա նրա գործողությունները հայտնի չէին դարձել մինչև հանցագործությունը: Ոստիկանը վարսավիրանոց է մտել և նոր կոստյում գնել:
Հիշեցնենք, որ սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորումը: