Թուրքիայի վարչապետը կայցելի ՌԴ դեսպանատուն՝ Կառլովի սպանության հետ կապված
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հայտնի է դարձել, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Անկարայում ՌԴ դեսպանություն՝ կապված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Ինչպես հաղորդվում է, թուրքական կառավարության ղեկավարը մտադիր է նշում թողնել ցավակցությունների գրքում: «Թուրքիայի վարչապետը կայցելի մեր դեսպանություն, որպեսզի գրառում անի ցավակցությունների գրքում»,- հայտնել է դիվանագետներից մեկը:
Հիշեցնենք, որ Անդրեյ Կառլովն Անկարայում սպանվել էր դեկտեմբերի 19-ին՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Սպանված դեսպանին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել: