Թրամփը Բեռլինում տեղի ունեցածը մարդկության դեմ արված հարձակում է որակել
Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարի միջոցով տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է հանցագործություն մարդկության դեմ։ Այս մասին գրում է Interfax.ru-ն։
«Դա մարդկության դեմ արված հարձակում էր, նման բանը կանգնեցնել է պետք»,-լրագրողներին ասել է Թրամփը։
Նա նաև հաստատել է, որ պատրաստ է մուսուլմանական երկրներից փախստականների մուտքը սահմանափակելն իրականացնելուն, ինչի մասին, որ խոսում էր նախընտրական քարոզչության ընթացքում։
«Դուք արդեն գիտեք իմ ծրագրերի մասին, և արդեն ապացուցված է, որ ես ճիշտ էի, 100%-ով ճիշտ,- նշել է նորընտիր նախագահը։