«Carolina Herrera»-ն դատական հայց է ներկայացրել « Oscar de la Renta»-ի դեմ
«Carolina Herrera» նորաձևության տունը դատական հայց է ներկայացրել « Oscar de la Renta»-ի դեմ։ Այս մասին հաղորդում է Pret-a-Reporter-ը։
Նման կերպով նա փորձում է խանգարել իր նախկին գործընկերուհի Լորա Քիմին մրցակցի մոտ որպես ստեղծագործական տնօրեններից մեկը աշխատելու ծրագրերը։
Հայցը ներկայացվել է Նյու Յորքի Գերագույն դատարան։ «Carolina Herrera»-ում բավարարված են, քանի որ դատարանը հաստատել է մրցակցությունից հրաժարվելու մասին համաձայնության պահպանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը։
Քիմից դեռևս որևէ մեկնաբանություն չի արվել։