Թուրքական իշխանությունները ՌԴ դեսպանին սպանած հանցագործի հարազատներին ազատ են արձակել
Թուրքական իշխանությունները օրերս ՌԴ դեսպանին սպանած հանցագործի ընտանիքի անդամներին հարցաքննությունից հետո ազատ է արձակել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը դեկտեմբերի 19-ին սպանվել էր Անկարայի ժամանակակից արվեստի Կենտրոնի ցուցահանդեսի բացման ժամանակ։ Թուրքական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակումը գործել էր թուրքական ոստիկանության աշխատակից Մեվլյութ Մարտ Ալթընթաշը, ով անվտանգության աշխատակիցների միջոցով վնասազերծվել է։
Դեսպանի սպանության գործով 13 մարդ է ձերբակալվել։ Նրանցից 6-ը հանցագործի հայրը, մայրը, քույրը և այլ հարազատներ են։