Թրամփը առևտրի գծով Ազգային խորհուրդ կստեղծի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է իր վարչակազմում ստեղծել առևտրի գծով Ազգային խորհուրդ, որի ղեկավար է առաջարկել տնտեսագետ-գիտնական Պիտեր Նավարոյին։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Նշվում է, որ Նավարոն քննադատությամբ է հանդես եկել Չինաստանի հետ տարվող ԱՄՆ-ի իշխանության վարած քաղաքականության դեմ։ Նավարոն իր գիտական գործունեության ընթացքում տասնյակ գրքեր է գրել, որոնց թվում են «Մահ Չինաստանից» և «Գողացող վագրը»։ Այս գործերում պրոֆեսորը գրել է Չինաստանի դեմ տարբեր բնագավառներում պայքարի մասին, այդ թվում՝ տնտեսական և ռազմական։
«Ես կարդացել եմ Պիտերի գրքերից մեկը Ամերիկայի առևտրի խնդիրների մասին մի քանի տարի առաջ և տպավորված էի նրա փաստարկների ճշգրտությամբ և նրանով, թե որքան մանրակրկիտ էր նա հետազոտություն տարել»,- հայտնել է Թրամփը։
Պիտեր Նավարոն նախընտրական պայքարի ընթացքում Թրամփի թիմակիցն էր։ Գիտնականը 79-ամյա միլիարդատեր Ուիլբուր Ռոսսի հետ, ով նաև առաջադրված է եղել առևտրի նախարարի պաշտոնին, Թրամփի տնտեսական ծրագրի հեղինակն է։