Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն. Շառլոթ Բրոնտե
Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն:
«Մնաս բարով».- գոռաց սիրտս, երբ ես գնում էի, իսկ հուսահատությունը ավելացրեց' «Մնաս բարով ընդմիշտ»:
Խղճի խայթը' կյանքի թույնն է:
Ավելի մեծ երջանկություն չկա, քան իմանալ, որ մարդիկ սիրում են քեզ և ուրախ են քո ներկայության համար:
Իմ կարծիքով կյանքը չափազանց կարճ է, ու պետք չի այն վատնել հոգում թշնամություն կուտակելու և վիրավորանքները հիշելու համար:
Կրքերը կարող են փոթորկվել, ցանկությունները կարող են նկարել ամեն տեսակի դատարկ պատկերներ, բայց յուրաքանչյուր դեպքում վերջին խոսքը պատկանում է դատողությանը, և միայն նա վճռական ձայն կունենա հարցերը լուծելիս:
Ինչ կարիք կա վերադառնալ Անցյալին, եթե Ներկադ այդքան հստակ է, և Ապագադ' այդքան լուսավոր:
Երիտասարդությունը շատ զգայուն է արտաքին աշխարհի հանդեպ…
Նախազգացումները տարօրինակ երևույթներ են: Տարօրինակ են և համակրանքներն ու նշանները: Դրանք երեքը միասին կազմում են մի ընդհանուր գաղտնիք, որի բանալին մարդկությունը դեռ չի գտել: