ԱՄՆ-ն 6 000 տանկ կտեղափոխի Եվրոպա
2017 թվականին Ամերիկայից Եվրոպա 6000 միավոր զրահատեխնիկա կուղևորվի, որը կգտնվի բարձր մարտական պատրաստվածության վրա: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տեխնիկան կպահպանվի 4 վայրում, որոնք կգտնվեն Հոլանդիայի, Բելգիայի և Գերմանիայի տարածքներում:
Այս տարվա դեկտեմբերին Հոլանդիա են սկսել ժամանել «M1A2 «Абрамс»», «Брэдли» «Паладин» և այլ զրահատեխնիկաներ: Բազան փակվել էր սառը պատերազմի ավարտից հետո, սակայն կրկին այն բացվել ու տեխնիկա է ընդունել: Այդ բազայում ընդհանուր հաշվով 1600 միավոր զրահատեխնիկա կլինի:
Բոլոր չորս բազաներում զրահատեխնիկա տեղակայելուց հետո Եվրոպայում կհայտնվի ավելի քան 6000 միավոր ամերիկյան զրահատեխնիկա: Եվ բոլորը կգտնվեն բարձր մարտական պատրաստվածության վրա: