Դեսպան Կառլովի սպանությունն իր վրա է վերցրել «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան
«Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան իր վրա է վերցրել Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով լրատվամիջոցներին:
«Ջեյշ ալ Ֆաթհ»-ն այսպես կոչված Զավթման բանակն է, ռազմական խմբավորումների կոալիցիա, որն ընդդիմանում է Սիրիայի կառավարությանը քաղաքացիական պատերազմում:
Ավելի վաղ հաղորդել էր, որ հյուրանոցի Մերտ Ալթնտաշի համարը խուզարկելու ընթացքում հայտնաբերվել էին «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման և ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին գրքեր: