Ավելի ակտուալ է դառնում ՀՀ-ում հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման գաղափարը. Վիգեն Սարգսյան
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական Lenta.ru կայքին հարցազրույց է տվել: Հարցազրույցում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցերը:
Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին խոսելիս նախարարն ասել է.
«Ըստ իս՝ ակտուալ է դառնում Գյումրիում հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման նախագիծը: Այն կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունների զարգացման համար: Ինչպես նաև համալիրի ստեղծումը կնպաստեր Գյումրիի բնակչության և ռազմաբազայի ռուս զինծառայողների միջև սոցիալական կապերի ամրապնդմանը»: