Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին (լուսանկարներ)
Այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Պաշտոնական այցի շրջանակներում ԻԻՀ նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: