Հնարավոր է, որ ռազմական գործողությունները վերսկսվեն. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ծավալուն հարցազրույց է տալով ռուսական «Лентa.ру» կայքին, անդրադարձել է ռազմավարական ոլորտին առնչվող մի քանի կարևոր հարցերի՝ ՌԴ հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցերին:
Լրագրողի այն հարցին, թե որքանով է հնարավոր ռարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը, նախարարն ասել է`
«1994թ. Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան եռակողմ ձևաչափով հրադադար համաձայնագիր է կնքվել: Սակայն, 1994թ. սկսած Բաքուն 20 տարուց ավելի խոչընդոտում է խաղաղ գործընթացին` հետևողականորեն ձախողելով միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը:
Այս տարվա ապրիլի ամսին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ ձեռնարկեց Արցախի դեմ, ինչը տապալվեց: Այժմ մենք ենթադրում ենք, որ ռազմական գործողությունները հնարավոր է, որ վերսկսվեն»:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ ակնհայտ է` Հայաստանին ու տարածաշրջանի մնացյալ երկրներին ձեռնտու չէ հակամարտության սրումը: Նման պարագայում, Երևանը, լինելով ԼՂՀ անվտանգության երաշխավորը, ստիպված պետք է ներքաշվի հակամարտության մեջ: Իսկ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ողջ Հարավային Կովկասի համար: