Կայսերիի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է քրդական «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը
Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է քրդական «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը: Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը խլել է 13 մարդու կյանք, 48-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Միջադեպից հետո Թուրքիայում վերսկսվել են հակաքրդական ցույցերն ու ոստիկանական հետապնդումները: Մի շարք բակավայրերում թուրք ազգայնականները ավերել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության գրասենյակները: