Մահացել է լեգենդար դերասանուհի Միշել Մորգանը
96 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ֆրանսիացի դերասանուհի Միշել Մորգանը: Այս մասին գրում է FP գործակալությունը՝ հղում տալով կինոաստղի մերձավորների խոսքերին:
Մորգանը հանդիսանում էր Ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի, ֆրանսիական կինոյի լեգենդ, Կաննի կինոփառատոնում կնոջ լավագույն դերի մրցանակակիր, կինոյում նշանակալի ներդրումների համար «Սեզար» և «Ոսկե առյուծ» մրցանակների դափնեկիր։
1938 թ. նկարահանված Մարսել Կարնեի «Առափնյա մառախուղ» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, որը մեծ հռչակ է բերել նրան։
Դերասանուհին ամուսնացել է 3 անգամ: 1942 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ամերիկացի երգիչ Ուիլյամ Մարշալի և Միշել Մորգանի ամուսնությունը: Դրանից հետո լույս աշխարհ է եկել Միշելի միակ զավակը` Մայքը։ Ամուսինները բաժանվել են 1948 թվականին:
1950 թվականին Մորգանն ամուսնացել է ֆրանսիացի դերասան Անրի Վիդալի հետ, ում հետ նկարահանվում էր «Ֆաբիոլա» ֆիլմում։ Նրանք բաժանվեցին 1959 թվականին, և հենց այդ տարում Վիդալը մահացավ։
«Երկփեղկանի հայելի» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մորգանը հանդիպել է ֆրանիսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժերար Ուրիի հետ, որի հետ ապրել է ավելի քան 45 տարի՝ քաղաքացիական ամուսնությամբ:
2005 թվականին 60 տարեկան հասակում ուռուցքի պատճառով մահացել է դերասանուհու միակ որդին, իսկ 2006 թվականին` Ժերար Ուրին։ Այս ամենից հետո լեգենդար դերասանուհին ապրել է միայնակ և շփվել է միայն հարազատների հետ։