Թուրքիայի ԱԳ նախարարը հետաձգել է իր այցն Ուկրաինա՝ ՌԴ դեսպանի սպանության հետ կապված
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չեղարկել է դեկտեմբերի 20-21-ն Ուկրաինա կայանալիք այցը՝ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատճառով։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչի կատարած հայտարարությանը։
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ սպանել էին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կոռլովին:
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Անկարայի օդանավակայանում տեղի է ունեցել ՌԴ դեսպանի հրաժեշտի արարողությունը:
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմ չեն կարողացել ներկա գտնվել ՌԴ դեսպանի հրաժեշտի արարողությանը, քանի որ գտնվում էին Ստամբուլում՝ Եվրոպան Ասիային կապող ստորջրյա թունելի բացմանը: