Ո՞ր նկարը դնել գլխավոր
Սոցիալական կայքերի լայն տարածումից հետո մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ հանդիպած կլինի նման խնդրի: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ ճիշտ նկար ընտրել քո էջի համար: Այսպիսով'
• Եթե դու հաճախում ես մարզասրահ, և ցույց տալու բան ունես, ապա վստահ տեղադրիր լողազգեստով նկար: Կարևորը չափը չանցնելն է. կադրը պետք է լինի ռոմանտիկ, ոչ թե էրոտիկ:
• Երիտասարդները նախընտրում են բնական նկարներ, հատկապես երբ նկարում ժպտում են: Նման աղջիկները մինչ ծանոթությունը գերազանց զուգընկերոջ տպավորություն են թողնում:
• Պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայից դրված որակյալ նկարը քեզ միավորներ կտա:
• Երիտասարդներին դուր են գալիս երեկույթների կամ նման միջոցառումների ժամանակ արված լուսանկարները. դա ցույց է տալիս, որ աղջիկը դեմ չէ ակտիվ հանգստին:
• Եթե ունես երկար ոտքեր, գեղեցիկ մազեր, արտահայտիչ աչքեր կամ մեկ այլ վառ արտահայտված արժանիք, ապա նկար ընտրելիս շեշտը դիր հենց դրանց վրա:
• Կարելի է դնել ռոմանտիկ նուրբ նկարներ:
• Վեբ-ֆոտոխցիկի կամ հեռախոսի առջևի ֆոտոխցիկի միջոցով նկարված լուսանկարները ավատարի տեղում շատ գեղեցիկ են նայվում: Իհարկե խոսքը որակյալ տեխնոլոգիայի մասին է: Հեռախոսով նկարված նկարները կարելի է վերջնական տեսքի բերել instagram կամ մեկ այլ ծրագրի միջոցով: