Ստամբուլում բացվել է Եվրոպան Ասիային կապող ստորջրյա թունելը (լուսանկարներ)
Ստամբուլի եվրոպական ու ասիական ափերն իրար միացնող Եվրասիական թունելի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին։ Այս մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը:
Նշենք, որ Եվրոպան Ասիայի հետ կապող թունելի երկարությունը կազմում է 14,6 կմ, որից 5,4 կմ-ն անցնում է ծովի տակով՝ ծովի մակարդակից 100 մետր խորության տակ։
Ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահն ու վարչապետը: