Անկարայի օդանավակայանում տեղի է ունեցել ՌԴ դեսպանի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)
Անկարայի օդանավակայանում տեղի է ունեցել ՌԴ դեսպանի հրաժեշտի արարողությունը: Ներկա է եղել Անկարայի քաղաքապետ Մելիք Գեկչեկը, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխվարչապետ Տոգրուլ Թյուքեշը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի նախագահ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմ չեն կարողացել ներկա գտնվել ՌԴ դեսպանի հրաժեշտի արարողությանը, քանի որ գտնվում էին Ստամբուլում: