Մոսկվայում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Ռիժի Հակոբը»
Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Հակոբ Մելիքսեթյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Ռիժի Հակոբ» մականունով։ Այս մասին հայտնում է Interfax-ը:
Աղբյուրը ձերբակալության մանրամասները չի հաղորդել, սակայն նշել է, որ Մելիքսեթյանը եղել է «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մտերիմներից մեկը։
Գործակալությունը նշում է, որ Մելիքսեթյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ:
Հաղորդվում է նաև, որ Հակոբ Մելիքսեթյանը գործարար Յուրիկ Աբրահամյանին առևանգելու մեղադրանքով 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել բանտից:
Մելիքսեթյանը, որը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ գործարար Յուրիկ Աբրահամյանին առևանգելու մեղադրանքով, 2012թ. դուրս է եկել բանտից առողջական վատ վիճակի պատճառով։