«Disney»-ը համաշխարհային վարձույթից 7 մլն դոլար վաստակած առաջին ստուդիան է դարձել
«Disney» դարձել է առաջին ստուդիան, որին հաջողվել է համաշխարհային վարձույթից տարվա ընթացքում 7 միլիոն դոլար վաստակել: Այս մասին գրում է Variety-ն:
Ինչպես նշում է պարբերականը, ռեկորդը սահմանել հաջողվել է շնորհիվ «Աստղային պատերազմներ» ֆիլմերի, 3 անիմացիոն հիթերի և «Marvel» սուպերհերոսների մասին մի քանի ֆիլմերի:
Նախկին ռեկորդակիրը «Universal» ստուդիան էր, որը 2015 թ.-ին վաստակել էր 6,9 միլիոն դոլար: