Ջորջ Քլունին և Գրանտ Հեսլովն աշխատում են սիրիացի փրկարարների մասին ֆիլմի վրա
Դերասաններ և ռեժիսորներ Ջորջ Քլունին և Գրանտ Հեսլովն աշխատում են սիրիացի փրկարարների մասին լիամետրաժ ֆիլմի վրա: Այս մասին գրում է Deadline-ը:
Քլունին և Հեսլովը «Smokehouse Pictures» ստուդիայում գործընկերներ են: Նրանք որոշել են ֆիլմ նկարահանել, որը հիմնված կլինի «Netflix»-ի «Սպիտակ սաղավարնտեր» փաստավավերագրական կինոնկարի վրա: Ֆիլմը պատմում է նույն անունով կամավոր փրկարարների մասին, ովքեր նույնպես հայտնի են որպես «սիրիական քաղաքացիական պաշտպանություն» անունով:
«Սպիտակ սաղավարտների» խմբում ներառվում են «անզեն և քաղաքականապես չեզոք կամավորներ», ովքեր տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերում: Որոշ տվյալների համաձայն՝ Սիրիայում ավելի քան 5 տարի տևող պատերազմում կամավորները կարողացել են շուրջ 70 հազար մարդու կյանք փրկել և կորցրել են իրենց 2,9 հազար հոգանոց կազմից 154-ին: