Թուրքիայում արգելափակվել են սոցցանցերը
«Facebook», «Twitter» և «Youtube» կայքերը Թուրքիայում շատերի համար երկուշաբթի օրը արգելափակված կամ անհասանելի են եղել: Այս մասին գրում է Life.ru-ն` վկայակոչելով TurkeyBlocks-ի տարածած տեղեկությանը: Ըստ փորձագետների` ցանցային ակտիվության մոնիտորինգի ժամանակ հայտնաբերվել են դանդաղումներ հայտնի սոցիալական ցանցերում:
Թուրքական կառավարությունը պարբերաբար արգելափակել է «Facebook» և «YouTube» կայքերը, երբ երկրում են ահաբեկչական հարձակումներ կամ այլ արտակարգ իրավիճակներ են ստեղծվում:
Օրինակ, նոյեմբերին սահմանափակվել էր հասանելիությունը սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ Անկարայում ձերբակալվել էին ընդդիմադիր քրդամետ կուսակցության մի քանի առաջնորդներ: