Թուրքիայում ՌԴ դեսպանի աճյունը հայրենիք է ուղարկվել
Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի աճյունն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայրենիք է ուղարկվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այսօր օդանավակայանում սգո արարողություն կանցկացվի՝ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրանից հետո դեսպանի աճյունը նրա այրու, դեսպանատան բժշկի և ԱԻՆ հոգեբանի ուղեկցությամբ հայրենիք կուղարկվի»,- նշել է դեսպանատան ներկայացուցչուհին:
Նա նաև հաղորդել է, որ դեսպանության անվտանգության համակարգը դեպքից հետո ավելի է խստացվել: