Ռուսաստանից օպերատիվ խումբ կմեկնի Անկարա՝ դեսպանի սպանությունը քննելու համար
Ռուսաստանի ուժային գերատեսչությունների օպերատիվ-քննչական խումբն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո հատուկ չվերթով մեկնելու է Թուրքիա: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու երկրների առաջնորդները նախորդ երեկոյան Անկարայում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո պայմանավորվել են, որ ՌԴ-ն մոտ ժամանակներս Թուրքիա կուղարկի քննչական խումբ՝ սպանությունը հետաքննելու համար:
«Երեքշաբթի նախատեսվում է ռուսական ուժային գերատեսչությունների աշխատակիցների մեկնումն Անկարա»,- ասված է հաղորդագրության մեջ: Խմբում ընդգրկվել են նաև բժիշկներ և հոգեբաններ:
Հիշեցնենք, որ Կառլովը մահացել է զինված հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեսի բացմանը: