Մայքլ Ջեքսոնի դուստրը փորձել է ինքնասպան լինել
Լեգենդար փոփ արքայի միակ դուստրը ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, 15-ամյա Փերիս Ջեքսոնը փորձել է ինքնասպան լինել:
Փրկարար ծառայությունները Ջեքսոնների Կալաբասասում գտնվող բնակարանից զանգը գրանցել են հունիսի 5-ի գիշերը:
Ինչպես հայտնել են աղջկա հարազատները, Փերիսը կտրել է իր երակները:
Դեպքից մի օր առաջ վերջինս սոցիալական կայքի իր էջում տարօրինակ հաղորդագրություններ է թողել. «Հետաքրքիր է, ինչու՞ են արցունքները աղի» և նմանատիպ այլ բաներ:
Աղջկա մայրը ևս հաստատել է,որ դուստրը փորձել է ինքնասպան լինել: Ըստ նրա ՝ աղջիկը հոր մահից հետո դեպրեսիայի մեջ է հայտնվել: Մեկ այլ աղբյուրի համաձայն, դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ Փերիսին արգելել են գնալ Մերլին Մենսոնի համերգին:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չկան: