Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս հայտարարությամբ՝ կապված ռուս դեսպանի սպանության հետ:
Նա հայտնել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը Թուրքիայի ժողովրդի և պետության դեմ է ուղղված:
Նա ցավակցել է ողջ ռուս ժողովրդին՝ ընդգծելով, որ դիվանագետի վրա հարձակումը սադրանք է:
«Թուրքիան և Ռուսաստանը բավականին փորձ ունեն, որը թույլ կտա չդառնալ սադրանքների զոհ»,- հայտնել է նախագահը:
Նրա խոսքով՝ Անկարան հարձակումն ընդունում է հարձակում Թուրքիայի դեմ:
Էրդողանն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ռուս դիվանագետի վրա հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի՝ Սիրիայում համատեղ գործողությունների ֆոնին: