Զգուշացե՛ք, մարդի՛կ, Մոսկվա կինոթատրոնի տարածքում այս վաճառականը ձեզ խաբում է
Ուղիղ խոսքյսօր ժամը մոտավորապես 17:00-ից մինչ 19:00 անհայտ ծագման մեկը << Մոսկվա >> կինոթատրոնի շրջակայքում վաճառում էր ինչ- որ իր, որ ջրով լի ամանի մեջ էր և նմանվում էր ձկան:Փորձեցինք պարզել, թե ինչ է դա. կենդանի է, թե ինչ:Վաճառողը պատասխանեց մեզ, թե դա արհեստական լողորդ է:Այսինքն' ջրի մեջ ես գցում ինքը սկսում է պտտվել:Իմ զարմանքը մնացած անցորդների նման այն չէր' թե ինչ է դա,քանի որ ներկա ժամանակներում ցանկացած փոքրիկ երեխա ունի այդ խաղալիքից, իսկ այս մարդը,որ գռեհիկ էր պատասխանում բոլոր անցորդների հարցերին' ասում էր. «Ուզում ես իմանաս թե ինչ է, եթե ռեալ առնող չես' քեզ ինչ»:
Բացի այն , որ << Մոսկվա >> կինոթատրոնի տարածքը հանդիսանում է մեր քաղաքի ամենագաեղեցիկ վայրերից մեկը (եթե ոչ ամենագեղեցիկը) և դա նաև հանրային վայր է, ապա այս մարդուն որտեղից իրավունք տնտեսական խանութից գնի իր ասած արեհստական լողորդ մանկական խաղալիքը և փուչիկների հետ միասին մարդկանց վաճառի 8000 դրամ և սակարկելի, մինչդեռ այդ ամենի իրական արժեք տատնվում է 1000-2000դրամի սահմաններում:
Մարդկանց զարմանքն էլ նրան օգնում էր գին բարձրացնել:
Սիրելի' երևանցիներ, տեսնելով այսպիսի դեպքեր' մի զարմացեք,այլ նրան ուղղորդեք չխաբել մարդկանց նմանատիպ կերպով «ձեռք առնելով»:
Միգուցե շատ մարդիկ այսօր խաբվեցին, բայց, հուսով եմ, որ այս արարքը նրանց համար դաս եղավ, որ հաջորդիվ նման դեպքեր տեսնելիս նրանից պահանջեն, որ << Մոսկվա >> կինոթատրոնի տարածքը մանրածախ առևտրի իրականացման վայր չէ (հատկապես այն փաստն էր ծիծաղելի, որ մարդկանց համոզում էր' սրանից չկա, շատ լավ ջրային լողորդ է) :
Այնուամենայնիվ, մի բան չհասկացա. ինչու՞ էր փուչիկները վաճառում 1500 դրամ, երևի դրանք էլ առեղծվածային ու կաղարդական էին, որոնց վաճառելու մենաշնորհը պատկանում էր հենց իրեն: