Պուտինը խոսել է Էրդողանի հետ ռուս դեսպանի սպանության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է համարում:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում զինված հարձակում տեղի ունեցավ ռուս դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Ժամանակակից արվեստի կենտրոնում ֆոտոցուցհանդեսի բացման ժամանակ դեպսանի ելույթից հետո ոստիկանական անցաթղթով շենք մտած և իրեն անվտանգության աշխատակից ձևացրած անձը կրակ է բացել դեսպանի և այցելուների վրա՝ նշելով, որ դա Հալեպի համար վրեժ է: Այնուհետև թուրք ուժայինները սպանել են նրան: