Ռուս դեսպանին սպանած անձը թուրք ոստիկան է
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանած տղամարդը ոստիկանության սպա է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալությանը:
Ժամանակակից արվեստի պատկերասրահի մոտքի մոտ մարդասպանը ներկայացրել է ոստիկանի անցաթուղթը: Ինչպես նշվում է, մարդասպանն անվտանգության աշխատակիցների թվում է եղել: Նաև նշվում է, որ նրա կողմից ներկայացված փաստաթուղթը կարող էր կեղծված լինել:
Հարձակվողը Կառլովին հրազենային վիրավորում է հասցրել մեջքից, այնուհետև սպանվել թուրք ուժայինների կողմից: Դիվանագետին հոսպիտալացրել են, սակայն ավելի ուշ նա մահացել է: