Ռուսաստանն Անկարայում դեսպանի սպանությունն ահաբեկչություն է որակում
Ռուսաստանն Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունն ահաբեկչություն է որակում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է. «Մենք տեղի ունեցածը որակում ենք որպես ահաբեկչական ակտ, կապի մեջ ենք թուրք պաշտոնատար անձանց հետ, որոնցից հավաստիացումներ ենք լսում այն մասին, որ կանցկացվի մանրակրկիտ և համակողմանի հետաքննություն, և մարդասպանները կպատժվեն»:
Մարիա Զախարովան նաև նշել է, որ այսօր ողբերգական օր է ռուսական դիվանագիտության պատմության մեջ: Նրա խոսքով՝ ահաբեկչությունն ինքն իրեն չի անցնի, իրենք կպայքարեն ահաբեկչությունների դեմ: