Սա վրեժ է Հալեպի համար. Անկարայում ՌԴ դեսպանին սպանած անձ
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի վրա կրակողը Անկարայում ժամանակակից արվեստի ցուցահանդեսի ժամանակ գոռացել է. «Սա վրեժ է Հալեպի համար»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Haaretz»-ին:
Ինչպես հաղորդվում է, հանցագործը ցուցահանդեսի շինություն է մտել ոստիկանի անցաթղթով: Կառլովի ելույթի ժամանակ նա կանգնած էր դեսպանի հետևում: Հանկարծ նա հանել է ատրճանակը և 8 կրակոց արձակել Կառլովի ուղղությամբ:
Դրանից հետո նա ելույթ է ունեցել ցուցահանդեսի այցելուների առաջ: Ականատեսները հաղորդել են այն մասին, որ հանցագործը գոռացել է «Ալլահ Աքբար» և խոսքեր այն մասին, որ հարձակումը «Հալեպի վրեժն է»:
Դրանից հետո նա սպանվել է թուրք ուժայինների կողմից: