Հրապարակվել է Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած անձի լուսանկարը
Հրապարակվել է հնարավոր հրաձիգի լուսանկարը, ով կրակ է բացել Անկարայում ռուսական ֆոտոցուցահանդեսի ժամանակ: Ինչպես արդեն հայտնել ենք, դեպքի հետևանքով մահացել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը:
Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել առնվազն երեք մարդ, այդ թվում և դեսպանը: Նախնական տվյալներով՝ հանցագործը որոշ ժամանակ ձևացրել է, թե անվտանգության աշխատակից է, իսկ դիվանագետի ելույթից հետո կրակ է բացել այցելուների ուղղությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, հարձակվողին ևս կրակել են: ԶԼՄ-ները հաղորդել են, որ նա ևս սպանվել է: