Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ մահափորձ է տեղի ունեցել (լուսանկար)
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN Turk»-ին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Անկարայում ժամանակակից արվեստի կենտրոնում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ, որին Կառլովը ելույթ է ունեցել: Նրա ելույթի ընթացքում կրակել են դիվանագետի մեջքին:
Ինչպես հաղորդել են ականատեսները, շինությունում շարունակվում են կրակոցները: